30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիթորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից․ 168 ժամ

«Թեպետ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի համաձայն՝ արդյունաբերության ոլորտում կունենանք երկնիշ աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ «Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես՝ արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի աճը կազմելու է մոտ 10%: Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիթորինգային ցուցանիշը 20% աճ է արձանագրում, մշակող արդյունաբերությունում՝ 14% աճ, և էներգետիկայում` 12% աճ»,- ասել է նախարարը: Այստեղ ուշագրավը մշակող արդյունաբերությունն է։ Բանն այն է, որ այս տարվա հունվար-մայիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մշակող արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 3.8% աճ։ Որպեսզի այդ 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր։ Իսկ «կատաղած աճն» անհնար կլիներ չնկատել։ Սա նշանակում է, որ մշակող արդյունաբերության մասով՝ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիթորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։   

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ