13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ուկրաինան անընդունելի է համարում ստատուս-քվոյի պահպանումը Ղարաբաղում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը անընդունելի է, գրում է РИА Новости-ն։  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան չի ընդունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ նույնն էլ ակնկալում է Ադրբեջանից՝ Ղրիմի հետ կապված։    

Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը գիշերը Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի՛ պարոն Թուբոն, Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում […]

«Մարդասպանի մայրը պարծենում է». 16 ամյա սպանվածի հարազատները զայրացած են /վիդեո/

«Հունիսի 30-ին քրոջս 2 տղաները դանակահարվել են մի հանցագործի կողմից,որը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված է եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 30-ին դանակահարված Ասրիյան եղբայրների մորեղբայր`Ռուբեն Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝   հանցագործի մայրը պարծենում է,որ շատ ոստիկան ընկերներ ունեն և հարցը փակելու են: «Ես ստորագրություններ եմ հավաքել բնակչությունից,որոնք ինձ հետ պահանջում են այդ ընտանիքին վտարել «Հույսի […]

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց Բուլղարիայի դեսպանին

Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Գեորգի Կարաստամատովը նշեց, որ […]

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Թալինի ոստիկանապետին

Այսօր Ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկած կոլեգիայի նիստի ժամանակ պաշտոնանկ է արվել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանը: Վերջինիս պաշտոնանկության մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Թե ինչ պատճառով է Գեւորգ Պողոսյանն ազատվել պաշտոնից, դեռ հայտնի չէ: Նշենք, որ կոլեգիայի նիստի  ընթացքում ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։

Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնահարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այստեղ նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Մամեդյարովը Չավուշօղլուին է ներայացրել ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի աշխատանքները։  

Երբ անձի կենսագրությունը դառնում է համացանցի սեփականություն.մեդիա փորձագետը մանրամասնեց/վիդեո/

«Եթե մենք մեկ անգամ հայտնվել ենք համացանցում` նշանակում է  մենք արդեն ամեն ինչ պատմել ենք մեր մասին»,-այսօր`հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Մեդիա հարձակումներից խուսափելու համար,փորձագետը խորհուրդ տվեց`շուտ-շուտ փոխել գաղտնաբառերը և անձնական էջում չունենալ հետաքրքրող ինֆորմացիա: «Այս ամենը պահպանելու դեպքում էլ մեզանից և ոչ-ոք ապահովագրված չէ հարձակումից, քանի որ ցանկության դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված