15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց Բուլղարիայի դեսպանին

Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Գեորգի Կարաստամատովը նշեց, որ Երևանում իր առաքելության ընթացքում աշխատել է առավելագույն ջանքեր ներդնել ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման, և շնորհակալություն հայտնեց ԱԳՆ կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Կարաստամատովին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ