Հուսանք` իրավապահ մարմիններին կհաջողվի բանակցությունների միջոցով տարբերակներ գտնել. Դավիթ Շահնազարյան

Այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած զինված միջադեպը հարված էր Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին, երկրի միջազգային հեղինակությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Վերջինս հույս հայտնեց, որ ամենակարևորը նոր արյունահեղությունից խուսափելն է ու բանակցությունների արդյունքում իրավիճակից դուրս գալու խաղաղ ելքեր գտնելը: «Հուսանք, որ իրավապահ մարմիններին կհաջողվի բանակցությունների միջոցով տարբերակներ գտնել՝ […]