01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սա տեռոր էր.Վաղարշակ Հարությունյանը պարզաբանում է

«Այսօրվա ստեղծված իրավիճակում սա ուղղված է հայության, պետության դեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր վաղ առավոտյան զինված գործողություններին և դրանց հետևանքներին ասաց Պաշտպանության նախկին նախարարար Վաղարշակ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով` կատարվածը տեռորիստական ակտ է:

Պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ  այս դժվար պատերազմական իրավիճակում, երբ որ գնում են բանակցային գործընթացներ ԼՂ հարցով, այսպիսի քայլերի դիմելը, հարցերին վնաս է բոլոր կողմերից:

«Նման քայլերով թուլացնում է պետության հիմքերը և հակառակը՝ դրանով խրախուսում են պատերազմի սկսելն Ադրբեջանի կողմից: Խնդիր կա, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ գնահատի այս ամենը և չփորձի որևէ քայլի դիմել, որը կվնասի մեզ: Պետք է հասկանալ, թե սրա հետևում ինչ է կանգնած, որն առաջին հերթին ուղղված է ժողովրդին և հասարակությանը»,-ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվողներին։ Պատանդների թվում են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Ոստիկանության պետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ