06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ամեն արկածախնդրություն զինված ապստամբություն կոչելը մեղք է»

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատանդ վերցնողներից պատանդներին ազատելու համար զոհված և վիրավորված ոստիկանները իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մեր պես շարքային քաղաքացիներ էին, ոչ օլիգարխ էին, ոչ երկրի քաղաքական կուրսի համար պատասխանատու, ոչ էլ կոռուպցիայով զբաղվողներ: Ու Հայաստանից դուրս գտնվողներդ լեզուներդ հետ քաշեք ու ձեր ապահով անկյուններից կոչեր մի արեք՝ կրակի վրա յուղ լցնելով: Զինված ապստամբությունն ունի իր տրամաբանությունը, թիրախները և մեթոդիկանԼ Անողն անում է զինված ապստամբություն՝ զինված ռեսուրսներով, ոչ թե անզեն բնակչությանն է զինված ապստամբության կոչ անում: Շատ անմեղ արյուն եք փափագու՞մ: Մի գերագնահատեք այն՝ ինչը չունեք ու չկա և մի թերագնահատեք առկա իրականությունը: Ամեն արկածախնդրություն զինված ապստամբություն կոչելը մեղք է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ