06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անթույլատրելի է նման գործընթացները . Խաչատուր Քոքոբելյանի կոչը

«Վստահաբար կարող եմ պնդել, որ այն, ինչը տեղի է ունենում այս պահին Երևանում ` չի բխում ՀՀ անվտանգությունից և ՀՀ քաղաքացիների շահերից: Պետք է նշեմ նաև, որ մենք այս պահին ունենք պատերազմի վտանգ և ղարաբաղյան բանակցությունների ծանր և պատասխանատու գործընթաց, և գաղտնիք չէ, որ այս ժամանակաշրջանը շատ վճռորոշ է մեր պետության և քաղաքացիների համար: Կարծում եմ, որ անկախ այս գործողությունների մոտիվացիայից, ՀՀ ցանկացած քաղաքացի շահագրգիռ պետք է լինի, որ Երևանը  և Հայաստանը չդառնա նման գործողությունների թատերաբեմ, այլ ոչ թե նպաստի նմանատիպ գործտնթացներին: Ընդգծեմ, որ սա իշխանության դեմ պայքարին չի վերաբերվում, քանի որ յուրաքանչյուր ընդիադիր ուժի պարտքն է պայքարել  իշխանությունների դեմ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Քոքոբելյանը զգոնության կոչ է անում, նկատում որ չի կարելի տրվել զգացմունքներին:

«Ես որպես ազատական քաղաքական գործիչ անընդունելի եմ համարում այնպիսի գործողություններ, որտեղ կա զոհ, պատանդներ և վիրավորներ և որը կարող է բերել անկայունության: Ես անընդունելի եմ համարում ցանկացած ոչ ժողովրդավարական գործընթաց»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Վերջինս կրկին անգամ հորդորում է ներքաղաքական խնդիրները չխառնել արտաքին վտանգին և պատասխանատվություն կրել պետության և հայրենիքի առաջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ