15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ինչու՞ կրպակները մամուլ չեն ստացել

Մեր տեղեկություններով այսօր Էրեբունիում, Անավում ու Նորքի 5-8-րդ զանգվածում գտնվող կրպակներից որոշները մամուլ չեն ստացել: Ընդգծենք՝ վերը նշված խնդրի պատճառով այսօր Henaran.am-ն իր ընթերցողին  մամուլի տեսություն չի ներկայացրել: Առաջացած խնդրի պատճառները պարզելու նպատակով զանգահարեցինք «ՀԱՅՄԱՄՈՒԼ» Հայաստանի  մամուլի տարածման գործակալություն ՓԲԸ: Մեզ հետ զրույցում «ՀԱՅՄԱՄՈՒԼ»-ի աշխատակիցը ընդգծեց՝ իրենց բաժանորդներից  այսօր դեռևս դժգոհություն չեն լսել, ապա ընդգծեց՝ կան նաև […]

Ինչ է կատարվում կենսաթոշակների ոլորտում

«Ինչ է կատարվում կենսաթոշակների ոլորտում, տևական ժամանակ է, որ համակարգը գործում է, ցուցանիշները, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության մասնակցության չափը, որտեղ են կատարվում ներդրումներն ու ինչ արդյունավետությամբ է կատարվում, ունեք հաշվարկ, թե միջին աշխատավարձ ստացող քաղաքցու դեպքում ինչքան գումար է կուտակվել մինչև հիմա, և տեմպերն ուր են գնալու, արդյոք ուժի մեջ է 2018 թվականի հուլիսից […]

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս, Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհների ծածկը տեղ-տեղ ձյունապատ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական […]

Անվադողերի արժեքը կրկնակի բարձրացել է

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը այլ ապրանքների գների վրա միանշանակ կանդրադառնա, ինքնարժեքի իջեցում կլինի: «Մեր գները նվազելու են ինքնաբերաբար, իհարկե, այստեղ նաև առաջարկ-պահանջարկի խնդիր կա, բայց վստահ եմ, որ դրական առումով մեծ ազդեցություն է ունենալու»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ սակագների վերանայման մասին, ասաց Աշխատանքի […]

Գիշերօթիկները կդառնան Ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոններ,

Երեխաների պաշտպանության ոլորոտում երեխաների խնամքով զբաղվող գիշերօթիկ հաստատությունների շուրջօրյա խնամք իրակացանելու աշխատանքները նոր բյուջեի ծրագրով կվերափոխվեն. 2017թ-ի բյուջեի քննարկմանը հայտնեց Աշխատանքի և սոցյալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ գիշերօթիկները կդառնան Ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոններ, որի նպատակն է երեխայի ընտանքիում ապրելու իրավունք իրականացնել: Նախարարն ասաց, որ Երևանում առաջին ծրագիրը իրականացրել են՝ թիվ 2 գիշերօթիկ […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

Նոյեմբերի 3-ից 4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի  Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։

Կվերանայվի անապահով ընտանիք՝ նպաստառու համարվելու մեխանիզմը

«Մենք քննարկում ենք նաև սոցիալապաես անապահով ընտանիքներ եզրույթը ևս, որտեղ հաշվառվում են այն ընտանքիները, ովքեր գտնում են, որ իրենք անապահով են, ինչը կամավոր է, իհարկե, համակարգն ունի համապատասխան գործիաքակազմ, իսկ միավորը 30 01-ն է, սակայն նախատեսվում է այս մեթոդաբանության վերանայում՝ անապահովության արմատական վերանայում»,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ […]

Նախագահը օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագներից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ սոցիալական պաշտպանվածության ոլորտում որոշակի միջոցների ավելացումն ուղղված է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստների բարձրացման ծրագրին՝ շուրջ 1.1 միլիարդով, քանի որ օգոստոսին 1000 դրամով ավելացվել է նպաստների չափը, ինչպես նաև զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևների մասով է  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված