27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կվերանայվի անապահով ընտանիք՝ նպաստառու համարվելու մեխանիզմը

«Մենք քննարկում ենք նաև սոցիալապաես անապահով ընտանիքներ եզրույթը ևս, որտեղ հաշվառվում են այն ընտանքիները, ովքեր գտնում են, որ իրենք անապահով են, ինչը կամավոր է, իհարկե, համակարգն ունի համապատասխան գործիաքակազմ, իսկ միավորը 30 01-ն է, սակայն նախատեսվում է այս մեթոդաբանության վերանայում՝ անապահովության արմատական վերանայում»,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Մենք կներկայացնեն առաջարկ այդ մեթոդաբանությունը վերանայելու համար: Կան համակարգի հետ կապված բազմաթիվ դժվարություններ ու խնդիրներ, որ ոչ սոցիալապես անապահով ընտանիքներ կան ներգրավված, այս ուղղությամբ կառավարությունը կատարում է քայլեր»,-հայտնեց նախարարը:

Նա ընդգծեց, որ գործող համակարգը անուղղակի գնահատման մեթոդաբանությամբ է աշխատում, քանի որ ուղղակի չի կարող աշխատել, որովհետև չունեն բոլոր քաղաքացիների եկամուտները, իսկ ճիշտ մեթոդաբանությամբ պիտի գնահատվի եկամուտները ու սոցիալական աշխատողի եզրակացությունը, ով պիտի այցելի տուն, ընտանիք ու եզրակացությունը տա: Նա նաև հորդորեց բոլոր այն գործընկերներին, լրագրողներին,  որ կարող են հստակ տեղեկատվությամբ մատնանցույց անել, ր այս ինչ անձը նպաստառու չէ, անապահով չէ, դիմել իրենց:

Նա նաև հայտնեց, որ ընտակենական դրամագլխի համար փոխանցվել է մոտ 10 միլիարդ դրամ, 6560 ընտանիք այս տարի օգտվել է դրանից, մոտ 19318 անձ:

Սահմանամերձ բնակավայրերում ընտանեկան դրամագլխի միջոցներին հնարավորություն է տրվել ձեռք բերել անշարք գույք, որից օգտվել է մոտ 10 ընտանիք՝ ծախսելով մոտ 7 միլիոն դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ