ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը: Վերոնշյալ […]





































