30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գիշերօթիկները կդառնան Ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոններ,

Երեխաների պաշտպանության ոլորոտում երեխաների խնամքով զբաղվող գիշերօթիկ հաստատությունների շուրջօրյա խնամք իրակացանելու աշխատանքները նոր բյուջեի ծրագրով կվերափոխվեն. 2017թ-ի բյուջեի քննարկմանը հայտնեց Աշխատանքի և սոցյալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ գիշերօթիկները կդառնան Ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոններ, որի նպատակն է երեխայի ընտանքիում ապրելու իրավունք իրականացնել:

Նախարարն ասաց, որ Երևանում առաջին ծրագիրը իրականացրել են՝ թիվ 2 գիշերօթիկ դպրոցը դարձնելով ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոն: «Նպատակը հետևյալն է, որ աջակցեն այն ընտանքիներին, ովքեր չեն կարողանում սոցիալական պատճառով երեխայի խնամքն ապահովել ընտանիքում և աջակցելով ընտանիքներին աշխատանքի և կառույցների հետ համագործակցելով, երեխաներին պահենք ընտանիքում և խնամք տրամադրենք ցերեկային պայմաններում»,-ասաց նա:

Նախարարն ասաց, որ ծրագիրը կիրակացնե՝, միջազգային կառույցների հետ համագործակցելով: «Օգտագործելու ենք ոչ միայն պետական միջոցներով շուրջօրյա խնամք իրականացնել, այլ պետական միջոցներն ուղղել ընտանիքին, իսկ շուրջօրյա խնամքն իրակացնելու ենք  հիմականում ոչ պետական, գործընկերների միջոցով»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ