Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման (4:1) լավագույն խաղացող: Մխիթարյանն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն լավագույնը ճանաչելու համար: Հենրիխ Մխիթարյանին լավագույնն է ճանաչել նաեւ SkySportsStatto-ն: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանի կատարած 46 փոխանցումից 94 տոկոսը հասել է թիմակիցներին: […]





































