06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր օրենքը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք /վիդեո/

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը համոզված է ՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծն ուղղված չէ ծառայելու իր նպատակին ու կարող է խարխլել  ավանդական հայ ընտանիքի հիմքերը:

«Օրենքը ուղղված է ՀՀ-ում ստեղծել մեխանիզմ, որը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք՝ առողջ երեխաներին հեռացնելու համար: Սա յուվենալ արդարադատության մայր օրենքն է», – նշեց բանախոսը:

Ըստ նրա՝օրենքը ընդամենը աշխատանք է ենթադրում հետևանքի դեմ։

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ օրենքը կապ չունի երեխաներին ընտանիքներից դուրս բերելու հետ, հասարակությանը մանիպուլացնում են»,- շեշտեց Բոշյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ ընտանիքի պրոբլեմները հաճախ հնարավոր է լինում հուզականորեն լուծել, և այն տեղափոխել իրավունքի դաշտ՝ ճիշտ չէ. «Ընտանիքներում փոքր պրոբլեմներ լինում են և հարցերը մինչև իրավական դաշտ մտցնելը կա ընտանեկան պրոբլեմների լուծման թերապիա, դրա վրա պետք է շեշտը դնել»:

Բանախոսների վերոնշյալ  մեկնաբանությունները  ասուլիսի երրորդ բանախոսը  «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը  պատեղեկատվություն համարեց, զայրացավ ու դուրս եկավ մամուլի ակումբից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ