25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է

Դեկտեմբերի 1-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 233 թողարկման առաջնորդող լուրում ասվում էր, որ «Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով և ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո և, որ այդ տոմսով Լյուքսեմբուրգ է մեկնել նախարար Արծվիկ Մինասյանը:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ  ՀՀ վարչապետի որոշմամբ  Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությունն ապահովելու համար գնվել է մեկ տոմս 435 հազար դրամ արժողությամբ/էկոնոմ դասի/: Լուրի հեղինակը հավանաբար օգտվել է gnumner.am կայքում հրապարակված թվից, որտեղ տարանջատված չէ տոմսի արժեքը և երեք օրվա կեցության գումարը, որոնց հանրագումարը կազմում է ոչ թե 914 հազար  դրամ, ինչպես գրված է լուրում` այլ` 912 հազար դրամ:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի «Արծվիկ Մինասյանին Լյուքսեմբուրգ գործուղելու մասին» N 955-Ա որոշումը` ՀՀ բնապահպանությունը ավիատոմսի ձեռքբերման նպատակով հայտարարել է «ՀՀ-ԲՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-16/24» ծածկագրով էլեկտրոնային մրցույթ (պահանջի բավարարման պահին գործող կարգով): Հրավերը սահմանված կարգով հրապարակվել է նաև www.gnumner.am (http://gnumner.am/download/195756.html) և www.mnp.am (http://www.mnp.am//images/files/gnumner/october/Hraver-Aviatoms-BN.pdf) կայքերում: Գնման ընթացակարգի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հրապարակված է http://gnumner.am/download/196075.html հղմամբ:

Մրցույթի արդյունքում ձեռք է բերվել էկոնոմ դասի ավիատոմս, որի ընդհանուր գինը կազմել է 435.0 ՀՀ դրամ:

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված սակագներով փոխհատուցվել է նաև գործուղման համար նախատեսված օրապահիկը և գիշերավարձը:

Ծախսերի բացվածքը ներկայացվում է ստորև`

Այցի տևողությունը 4 օր`

Ընդամենը ավիատոմսի արժեքը   435000 դրամ:

Օրապահիկ՝     96 EUR x 4 օր = 384 EUR x 517.46  = 198705 դրամ

Գիշերավարձը  179 EUR  x 3 օր  =537 EUR x 517.46=277876 դրամ

 

Ընդամենը՝ 911581 դրամ:

 

25.10.2016թ. ԿԲ հաշվարկային  կուրսը՝ 1 EUR  = 517.46 ՀՀ դրամ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ