Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (4:1) 2 գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո լրագրողներին պատմել է իր տպավորությունների մասին:
«Ոգեւորված եմ իմ ու թիմի ելույթից: Մենք կատարեցինք լավ աշխատանք: Հաղթանակի հասնելու համար փորձեցինք ցուցադրել մեր լավագույն խաղը, քանի որ «Վեստ Հեմի» դեմ նախորդ հանդիպումը հաջող չէր մեզ համար: Կարծում եմ՝ ամեն բան ստացվեց, եւ մենք շատ ուրախ ենք:
Նախորդ խաղում չկարողացանք օգտագործել մեր պահերը, իսկ այսօր ստացվեց: Գուցե այս անգամ արեցինք ավելին, քան պետք է անեինք եւ խփեցինք 4 գոլ: Հնարավոր է, որ կարող էինք խփել ավելի շատ գոլեր, բայց վերջնամասում կանգ առանք: Կարծում եմ՝ անցկացրինք հրաշալի խաղ, որում հիանալի էինք պաշտպանությունից անցնում հարձակման: Պետք է շարունակենք աշխատանքը, որպեսզի պատրաստ լինենք «Էվերտոնի» դեմ հաջորդ խաղին:
Երբեմն շատ հոգնած ես լինում խաղից հետո, սակայն դա շատ լավ է, քանի որ խաղադաշտում ներդնում ես բոլոր ուժերդ: Բոլորը հոգնած են, բայց գոհ են: Իհարկե, միշտ հաճելի է հաղթել, քանի որ այդ դեպքում ավելի արագ ես վերականգնվում, իսկ հանդերձարանում լավ տրամադրություն է: Դա այն է, ինչ փորձում ենք անել»,- նշել է Մխիթարյանը: