19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման […]

Մեխերը ձեռքիս են ու ինձ կմեխեմ. 40 ամյա Արմենը սպառնում է /վիդեո/

«Երկու մեխ բերել եմ հետս ու պատրաստ եմ ինձ մեխել հենց Կառավարության շենքի դիմաց»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  բնակիչ Արմեն Երանոսյանը, որը արդեն մի քանի անգամ Կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարել և կարել բերանը: Երանոսյանը տեղեկացրեց , որ իր հետ կառավարության դիմաց է բերել վարչապետի այն նամակը, որով նա հանձնարարություն […]

Ուրիշ մոլորակ, որպիսին երազում ենք դարձնել ամբողջ Հայաստանը

Ուրիշ մոլորակ, որպիսին երազում ենք դարձնել ամբողջ Հայաստանը. մշակույթի նախարարն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էր՝ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ: Տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական էջը Ֆեյսբուքում:

«Մեր ձգտումը բավարար չէ»

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց  տարին: «Իմ կարծիքով տարին ստացված էր: Սակայն առավելագույն արդյունքը, որն ակնկալում էինք, չեղավ: Տարին չի կարելի անհաջող համարել, քանի որ աննախադեպ մասնակցություն ունեցանք Օլիմպիական խաղերին, իսկ մեր գլխավոր խնդիրը դա էր: Մեծ հաշվով թիմում չունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ վերադառնալու […]

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 30-ին երեկոյան  Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «Internethaber» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները անդրադարձել են ռուս-թուրքական հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, ինչպես նաև Հալեպ քաղաքին տրամադրվող հումանիտար օգնության հարցին: Աղբյուրը տեղեկացնում է, որ սա 6 օրվա ընթացքում արդեն […]

Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. վարչապետը` Ֆիննախին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. պետբյուջեի նախագծի փոփոխությունները: Նա հայտնեց, որ եկամտային ու ծախսային ցուցանիշները չեն փոխվի. եկամուտները կկազմեն 1 միլիարդ 210 միլիոն, ծախսերը՝ 1 միլիարդ 360 միլիոն: Նախարարն իրականում պիտի ասեր  տրիլիոն ու միլիարդ: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կատակես. «Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. տրիլիոնները միլիարդների հետ […]

Չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ

ՀՀ Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքոը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված չորրորդ համաժողովի բացմանը 2016-12-01 Հարգելի պարոն նախարար, Երևանի հարգելի պարոն քաղաքապետ, Հարգելի պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք քաղաքապետեր, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաև երկրորդն է Երևանում: Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել […]

Ամենաշատ բացակայած մեծամասնական պատգամավորը Ծառուկյանն է

Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած, ինչպես նաեւ բացակայած մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը  ԲՀԿ նախկին նախագահ, ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Այս տվյալն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված