26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը

Սույն թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կազմակերպված՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում:

Քննարկմանը հրավիրված էին մասնակցելու ինչպես շահագրգիռ պետական մարմինների, այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հանրային քննարկման ընթացքում Նախագիծը ներկայացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի կողմից, որից հետո Նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացրեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը և «Հաշմանդամություն ունեցող  անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» ԻԱՄ-ի գործադիր տնօրեն Զարուհի Բաթոյանը:

Բանախոսները մասնավորապես նկատառումներ ներկայացրեցին ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) դրույթներին Նախագծի համապատասխանության վերաբերյալ, հատկապես «հաշմանդամություն» հասկացության ձևակերպման, հաշմանդամության կանխարգելումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը սահմանելու,  Նախագծում հաշմանդամություն ունեցող երեխաների և կանանց իրավունքների տեսանկյունից կարգավորումների նախատեսման, Կոնվենցիայով սահմանված ազգային մշտադիտարկման գործառույթիիրականացման համար անկախ մեխանիզմի նախատեսման և այլ հարցերի վերաբերյալ:

Նկատառումների ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում և հարց ու պատասխան, որի ընթացքում հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու մտահոգությունները Նախագծի վերաբերյալ: Հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին նաև գործնականում իրենց կողմից արձանագրված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների  վերաբերյալ խնդիրները:

Հաշվի առնելով այն, որ Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով՝ միջոցառման ընթացքում ներկայացված կարծիքներն ու առաջարկները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ