Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. վարչապետը` Ֆիննախին
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. պետբյուջեի նախագծի փոփոխությունները: Նա հայտնեց, որ եկամտային ու ծախսային ցուցանիշները չեն փոխվի. եկամուտները կկազմեն 1 միլիարդ 210 միլիոն, ծախսերը՝ 1 միլիարդ 360 միլիոն: Նախարարն իրականում պիտի ասեր տրիլիոն ու միլիարդ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կատակես. «Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. տրիլիոնները միլիարդների հետ եք շփոթում, միլարդները՝ միլիոնների»:
«Այո, ճիշտն ասած՝ երեկ գիշերվա ժամը երեքին էինք տուն գնացել, որ հասցնենք», – խոստովանեց նախարարը: