19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Մխիթարյանն ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի  ավագը հայտնվել է 60-րդ տեղում: Հիշեցնենք ՝  Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով:        

«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտվել են մտահոգիչ խնդիրներ. ՄԻՊ

Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների եւ սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ […]

Ծանր ամուսնալուծություն․ Անջելինա Ջոլին 35 կգ է կշռում

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ծանր է տանում Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունը։ Սթրեսի հետեւանքով դերասանուհին այնքան է նիհարել, որ հազիվ 35 կգ է կշռում։  Radar Online-ը գրում է, որ Ջոլին այնքան է նիհարել, որ «ձեռքներն ասես ատամի չոփեր լինեն»։ Մտերիմները խիստ անհանգստացած են նրա առողջության համար։

«Ռոնալդուն չի ցանկանում կենտրոնական հարձակվող լինել»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Գարսիան, ինչպես հայտնի է, այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»,խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ռոնալդուն չի ցանկանում լինել կենտրոնական հարձակվող, բայց ձգտում է խաղալ մրցակցի տուգանային հրապարակին մոտ: Նա կարողացել է հարմարվել այդ խաղային դիրքին: Կրիշտիանուի վիճակագրությունը տպավորիչ է և քննարկամ ենթակա չէ», – Ալոնսոյի խոսքն է […]

Սաուդյան Արաբիայի բնակիչներին արգելել են ձնեմարդ սարքել /վիդեո/

Վերջին օրերին աշխարհի ամենատաք երկրներից մեկի՝ Սաուդյան արաբիայի բնակիչները անհավանական ցրտի եւ ձյան են ականատես լինում։ Սակայն այստեղի երեխաներն իրավունք չունեն ձնեմարդ սարքելու։ Սաուդյան Արաբիայի հոգեւոր առաջնորդները դեմ են ձնեմարդ սարքելուն, քանի որ ձնեմարդ սարքելը նշանակում է մարդու կերպարով մեկի ստեղծել, ինչը խստորեն արգելված է նրանց կրոնական կաննոններով։

Այստեղ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը չեն համընկնում

  «Եթե մենակ Թուրքիայի հետ է կապված, այլ բան է, եթե Ադրբեջանի հետ` այլ բան, բայց եթե կապված է Վրաստանի հետ, դա արդեն խնդիր է: Նախագծում ասված է, որ պատերազմական գործողությունների ժամանակ այդ խնդրի կառավարումը տեղափոխվում է այլ կողմ: Ռուսաստանի համար վտանգը գալիս է Վրաստանից, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանն ակնհայտ է, որ քայլեր […]

Հրատապ. Հայաստանին կպարտադրվի օրինականացնել միասեռական ամուսնությունները

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին,  Եվրամիության պարտադրանքի և ճնշման ներքո, Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը։ 2017 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունը […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված