14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դեղերի շուկայում խնդիր կա.վարչապետը հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետը անդրադարձավ դեղերի շուկային:

«Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը  անդրադարձավ նաև բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին:

Վարչապետն Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հանձնարարեց քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասախանատվության ենթարկելու հարաբերությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ