09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք քարտ չենք խաղում. Զուրաբյանը` Ծառուկյանից

«Մենք քարտ չենք խաղում, մենք ընդհանրապես սրան չենք մոտենում որպես խաղ, ազգի ճակատագրի հետ չեն խաղում, մենք այս պայաքարին մոտենում ենք շատ սկզբունքային, մեր խաղաքաևտերը հնարավոր չէ խառնել, քանի որ մենք խաղ չենք խաղում»,-այսօր ի պատասխան հարցին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն խառնել է շատերի խաղաքարտերը, ՀԱԿ-ինն էլ է խառնել, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: […]

«ԵԼՔ»-ի ցուցակը հայտնի է

«ԵԼՔ»  դաշինքը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց ԿԸՀ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «ԵԼՔ»-ի փաստաթղթերը ներկայցրին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանը: Դաշինքի համամասնական ընտրական ցուցակում  ներկայացված  է  121 թեկնածու, իսկ տարածքային ընտրական ցուցակներում՝ 112: «ԵԼՔ»-ի առաջին տասնյակը ներկայացրեց Դավիթ Խաժակյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: […]

«Եթե Օհանյանն ուզում է ապացուցել, որ ընդդիմադիր է, պետք է ճշմարտությունն ասի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` ՀՀԿ-ի համամասնական ցուցակը հերթական խորամանկությունն է: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգամավորն ընդգծեց, որ երկրում ոչինչ չի փոխվել, միայն ցուցակում անուններն են փոխվել, չեն բացահայտվել տարբեր կոռուպցիոն սկանդալները, «մարտի 1»-ը: Henaran.am-ի հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է հայտարարել, որ «մարտի 1»-ը պիտի բացահայտվի, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Շաբաթ օրը հանդիպելու են

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ հանդիպելու է գերատեսչության ղեկավարների հետ: Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից ճշտեց հանդիպման օրը: «Նախատեսում ենք շաբաթ օրը, սակայն ձեր օրացույցը կարծես թե…»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վարչապետը հաստատեց շաբաթ օրվա հանդիպումը և ներկայացրեց օրակարգը: «Առաջին` կառավարության ծրագրի կատարումը, երկրորդ՝ հանձնարարականների կատարումը և կարգապահությունը: Երրորդը` ինվեստիցիոն ծրագրերը, […]

«Ժառանգության» հետ հանդիպումներ եղել են. Լ Զուրաբյան (տեսանյութ)

«Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, մենք ամեն տեսակի համագործակցության պատրաստ ենք, բայց մենք երբեք չենք մտնի դաշինքի «Հանրապետական» կուսակցության հետ, որովհետև մեր հակասությունները շատ մեծ են: Մենք չենք ընդունում կոռուպցիան, «մարտի 1-ի» բացահայտված չլինելը, և այդ խնդիրները թույլ չեն տալիս, որ մենք գնանք ՀՀԿ-ի հետ դաշինքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն […]

Ավագ դպրոցը չի կարող լինել հիմնական դպրոցի կրկնությունը. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները: Անդրադառնալով […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօրհայաստանյան բանկերում ԱՄՆ  մեկ դոլարը գնվում է 484.50 դրամ նվազագույն և 485. 50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 508 դրամ նվազագույն և 514 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 517 դրամ նվազագույն և 523 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 828 դրամ նվազագույն և 8.47 […]

Հաջողություն կունենան «Ելքը», «Հայկական վերածնունդը» և «Դաշնակցությունը»

«Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ կուսակցությունները, դաշինքները ընտրություններով չեն փորձում  պետության և ժողովրդի խնդիրներ լուծել, այլ պայքարում են խորհրդարանում մանդատ ստանալու համար:«ՀՀԿ-ն երբեք չի էլ թաքցրել, որ փորձում է պահպանել իր իշխանությունը: Կարծում եմ՝ գոնե ՀՀԿ-ի համար էական չէր, թե ցուցակներում ովքեր կընդգրկվեն: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված