20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Շաբաթ օրը հանդիպելու են

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ հանդիպելու է գերատեսչության ղեկավարների հետ:

Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից ճշտեց հանդիպման օրը:

«Նախատեսում ենք շաբաթ օրը, սակայն ձեր օրացույցը կարծես թե…»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վարչապետը հաստատեց շաբաթ օրվա հանդիպումը և ներկայացրեց օրակարգը:

«Առաջին` կառավարության ծրագրի կատարումը, երկրորդ՝ հանձնարարականների կատարումը և կարգապահությունը: Երրորդը` ինվեստիցիոն ծրագրերը, չորրորդը՝ հանրության հետ աշխատանքը, տեղյակ պահելը, թե ինչ ենք անում և հինգերորդ` բարեփոխումները և փոփոխություններն իրենց ոլորտում, ինչի մասին խոսել ենք, պայմանավորվել ենք, այն պրոեկտները, որոնք ասել ենք, որ յուրաքանչյուրը պետք է անի»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ