04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ժառանգության» հետ հանդիպումներ եղել են. Լ Զուրաբյան (տեսանյութ)

«Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, մենք ամեն տեսակի համագործակցության պատրաստ ենք, բայց մենք երբեք չենք մտնի դաշինքի «Հանրապետական» կուսակցության հետ, որովհետև մեր հակասությունները շատ մեծ են: Մենք չենք ընդունում կոռուպցիան, «մարտի 1-ի» բացահայտված չլինելը, և այդ խնդիրները թույլ չեն տալիս, որ մենք գնանք ՀՀԿ-ի հետ դաշինքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն` ի պատասխան հարցին, թեկա մի ուժ, ում հետ բացառում են համագործակցությունը  հետընտրական զարգացումներում:

Մյուս ուժերի վերաբերյալ ՀԱԿ փոխնախագահը շեշտեց, որ իրավիճակը ցույց կտա:

Henaran.am-ի հարցին, թե «Ելք» դաշինքի հետ արդյոք եղել են բանակցություններ, ինչը «Ելքից» հերքում են, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ` մեզ դիմել են կոնկրետ մարդիկ, առաջարկել են, որ եկեք, խոսենք 7-8 ընդդիմադիր ուժերով դաշինք կազմելու շուրջ, մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց բանակցություններ չեն եղել»:

Զուրաբյանը պարզաբանեց, որ այդ մարդիկ երբ եկել են ու առաջարկ արել, «Ելքը» ձևավորված չի եղել: Իրենք համաձայնել են բանակցել, սակայն բանակցությունների իրենց մասնակցությամբ տեղի չեն ունեցել: «Ի՞նչ են հերքում, չեմ  հասկանում, թող սկզբից հասկանան` ես ինչ եմ ասում, ապա հերքեն»,-նկատեց նա: Հանդիպումներ նաև «Ժառանգության» ներկայացուցիչների հետ են եղել:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ