09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ազատ դեմոկրատները» ծաղիկներով էին եկել ԿԸՀ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց ԿԸՀ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «Ազատ դեմոկրատները» ԿԸՀ էին եկել  ծաղկեփնջով: Ծաղիկները ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի ձեռքին էին: «Մենք տանելու ենք քաղաքակիրթ պայքար: Այս ընտրությունները չափազանց կարեւոր են մեր երկրի համար»,- նշեց ԱԴ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: «Ազատ դեմոկրատների» ցուցակում 101 հոգի է ընդգրկված: Ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, […]

«Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Խաչատրյանին հրավիրելու ենք, որ գլխավորեն այդ հանձնաժողովը»

«Ինչպե՞ս կարող է «Հանրապետական» կուսկացությունը լինի մեծամասնություն, եթե նա լինի մեծամասնություն, նշանակում է, մարդիկ քվեարկում են ՀՀԿ-ի օգտին: Իսկ եթե այդպես է, նշանակում է իրենք շարունակում են իրենց դատապարտել ապրելու այն իրավիճակում, որից ամեն օր փողոցներում, մայթերում տարբեր միջոցառումների ժամանակ բողոքում են»,-այսօր նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով […]

Կոմունիստները ևս կմասնակցեն ընտրություններին

Կոմունիստական  երկու կուսակցություններ՝ ՀԿԿ-ն եւ Առաջադիմական կոմունիստական կուսակցություններ համախմբվել  են՝  արդյունքում որոշելով     ՀԿԿ ցուցակով մասնակցել  ընտրություններին: Վերջիններս քիչ առաջ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրին ԿԸՀ: «Մենք գնում ենք հաղթանակի, մինիմում հինգ տոկոս վերցնելու ակնկալիքով»,- լրագրողների հետ զրույցում նշեց կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը: ՀԿԿ ընտրական ցուցակը գլխավորելու է կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, երկրորդը Վազգեն Սաֆարյանը, […]

Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը ԱԺ պատգամավորները հարգել են նրա հիշատակը

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: «Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրքն ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից և դրանով իսկ մեր հավատարմությունն ենք […]

ՀՀԿ-ն ԿԸՀ ներկայացավ քաղցրավենիքով

Քիչ առաջ  ՀՀԿ-ն ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացրեց: Ցուցակը ԿԸՀ բերած ՀՀԿ-ականները լ րագրողներին առայժմ  մանրամասներ չներկայացրին՝  ցուցակում ընդգրկված անձանց թվի մասին:  Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք ընտրություններում ՀՀԿ հաղթելու շանսերը մեծ են, ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը նշեց՝ ժողովուրդը կգնահատի: Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սեդրակ Յուզբաշյանը ցուցակները ԿԸՀ  ներկայացրեց  քաղցրավենիքով: Հարցին, թե ում համար է այն, […]

Մենք հայամետ ենք. Ն. Փաշինյան

«Մենք արևմտամետ չենք, մենք ռուսամետ չենք, մենք հայամետ ենք»,-այսօր «Ելք» դաշինքի առաջնորդների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու քաղաքացիները պիտի հենց այս դաշինքին ձայն տան, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այս ուժը փոխելու է ստատուս-քվոն ընտրվելու դեպքում: Նա ընդգծեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ պատգամավորներից […]

Ուրիխանյանը ներել է Անի Հովհաննիսյանին

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներել է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին եւ տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի: Ուրիխանյանը այսօր  դատարանի գրասենյակ մուտք էր արել՝ նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին՝ տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով: Հիշեցնենք , որ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու […]

Իր մոտեցումն իր որոշումն է. Ծառուկյանը` նախագահի հայտարարությունից

«Ինչ-որ կար, ես ասել եմ, ինչին մենք պատրաստ ենք, ասել եմ: Մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք կարող նստել, մենք պատրաստակամ ենք խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տուն մեր ազգին ապրելու, զարգանալու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե իր վրա ազդեցություն կունենա նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի ողջունում նրա վերադարձը, […]

Թումանյանի այգում երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպան լինել

Փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված