27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ուրիխանյանը ներել է Անի Հովհաննիսյանին

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներել է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին եւ տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի:

Ուրիխանյանը այսօր  դատարանի գրասենյակ մուտք էր արել՝ նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին՝ տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով:

Հիշեցնենք , որ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:

Ապացույցների հետազոտման ժամանակ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի  ուշադրությունը հրավիրեց  ծառայությունների մատուցման պայմանագրի վրա: Ըստ այդ պայմանագրի՝  Տիգրան Ուրիխանյանը  1 տարի ժամկետով ամսական 300,000 դրամ պետք է վճարեր՝ գովազդի համար:

Բացի Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելուց,  Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՎՏԲ բանկից խոշոր չափի՝ 1 մլն դրամի շորթում կատարելու մեջ:

Անի Հովհաննիսյանը կալանավորված է:

Ապացույցների հետազոտումը կշարունակվի նաեւ մարտի 6-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ