27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ազատ դեմոկրատները» ծաղիկներով էին եկել ԿԸՀ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց ԿԸՀ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

«Ազատ դեմոկրատները» ԿԸՀ էին եկել  ծաղկեփնջով: Ծաղիկները ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի ձեռքին էին:

«Մենք տանելու ենք քաղաքակիրթ պայքար: Այս ընտրությունները չափազանց կարեւոր են մեր երկրի համար»,- նշեց ԱԴ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

«Ազատ դեմոկրատների» ցուցակում 101 հոգի է ընդգրկված: Ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև վերջինիս հաջորդում են Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը,  Սոնա Մինասյանը Նարեկ Այվազյանը եւ Գագիկ բաղդասարյանը:

Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Մենք կարող ենք» կարգախոսով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ