07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Զգացմունքներով առաջնորդվելով…

Այսօր լրագրողների հետ զրույցում Գագրիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն,  անդրադառարձավ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը,որում վերջինե նշել էր՝ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներով տալով՝ խախտել է օրենքը։ Իվետա Տոնոյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր  հանդիպումից հետո հարյուրավոր մարդիկ աջակցության խնդրանքով դիմում են Ծառուկյանին՝ այս կամ այն հարցի լուծման ակնկալիքով: «Այս դեպքում Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի […]

Հայաստանում կիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ․ վարչապետի հարցազրույցը Reuters-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազույց է տվել Reuters գործակալությանը, որի ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է իրագործել ժողովրդականություն չվայելող քայլեր, որոնց թվում է՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում՝ մինչև 2018 թվականը հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադարձնելու համար:  Գործակալությունը նշում է, որ երկիրը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից և վերջին երկու […]

Թուրք դիվանագետները Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Դիվանագիտական անձնագրեր ունեցող մի շարք Թուրքիայի քաղաքացիներ քաղաքական ապաստան են խնդրել Շվեյցարիայից: Թուրքական  «Haberler» լրատվական կայքը, հղում անելով շվեյցարական հայտնի «Tages Anzeiger » թերթին, նշում է, որ  ապաստան խնդրողների մեջ է եղել նաև Բեռնում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Վոլքան  Քարագյոզը: Վերջինս խնդրել է, որ իր ընտանիքին նույնպես ապաստան տրամադրվի: Աղբյուրը չի մանրամասնում, […]

Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի. Թ. Պողոսյան

Ցավալի է, որ առայժմ քաղաքական ուժերը մանրամասն չեն ներկայացնում ծրագրերը, այլ ինչ-որ կետեր են ներկայացնում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են: Ինձ հետաքրքրում է, թե արցախյան հիմնախնդրի լուծումը հինգ տարում ինչպես են պատկերացնում, որ կետից ուր ենք հասնելու, ներկայացնեն ապրիլյան դասերն ինչպես են ընկալել, ինչ օրենքներ կփոխեն, որպեսզի այդ դասերի բացերը, որոնք մնացել են, կյանքի […]

Հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) ՀՀ 1600 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել և պարզել, որ հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Սոցհարցման շրջանակում եղել է նաև պարզելը, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վարկանիշն ինչպիսին է: Արդյունքում պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝ […]

Գյուղացիների խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակահատվածում

Այսօր նախընտրական քարոզարշավի ընթավքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նշեց՝ գյուղացիների խնդիրները հնարավոր է կարճ ժամանակում լուծել:  Անդրադառնալով գյուղացիների խնդիրներին՝  Ծառուկյանն ասաց.  «Ես գիտեմ, որ դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, որոնք պետք է լուծել: Վստահ եմ, որ դրանք շատ հեշտ լուծվող խնդիրներ են եւ հնարավոր է կարճ ժամանակում լուծել»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանը […]

Ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին , թե ՀՅԴ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից: «Այդ հարցին թույլ տվեք այստեղ չպատասխանեմ, որովհետև ես գտնվում եմ Կառավարության շենքում, պետական մարմնի շենքում:Երկուշաբթի օրվանից ես ամբողջությամբ արձակուրդում եմ և մեծ սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,-նշեց նախարարը:   Մանրամասները` տեսանյութում:

Ապարանում երեք երեխա մկնդեղ են կերել

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված