07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարված անհետաձգելի քննչական […]

Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ […]

Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ դեպքերը թիվը վնազել է

2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։ Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես և մարտի 8-ին Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հոդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները […]

Բացահայտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» բանկոմատի պայթեցման հանցափորձը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված  օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ […]

Ինչ թեկնածուներ կան թիվ 3 ընտրատարածքում

ՀՀ թիվ 3 ընտրատարածքն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական համայնքները: Արդեն ներկայացրել ենք, թե ինչ թեկնածուներ են ներկայացված կուսակցությունների տարածքային ցուցակներով թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներում: Հանրապետական կուսակցությունն այստեղ ներկայացրել է հետևյալ թեկնածուներին` Վլադիկ Աբրահամյան, Սամվել Ալեքսանյան, Անահիտ Ավագյան, Նիկոլայ Դալլաքյան, Հովհաննես Թադևոսյան, Շուշանիկ Հակոբյան, Արայիկ Հովհաննիսյան, Կարապետ Միրքայան, Կորյուն Նահապետյան, Տիգրան Նիկողոսյան, Արմինե […]

Հայաստանում մեկնարկեց 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը տոնելու կապակցությամբ Հայաստանում հերթական անգամ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Այս տարվա երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կանցկացվեն 600-ից ավելի ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի, […]

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կին պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում խոսել է կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագծի մասին: Ըստ հայկական «Ակոսի»` մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունեցած Դողանը ներկաներին հիշեցրել է արևմտահայ կին գրողների ու մտավորականների մասին, որոնք եղել են Թուրքիայի առաջին ֆեմինիստները: Դողանը ցուցադրել է թուրքերենով տպագրված «Արդարության ճիչ» գիրքը, որը պատմում է ֆեմինիստ […]

Դաշնակցությունը ժողովրդին բառերով չի կերակրել.Դավիթ Լոքյան

ՀՅԴ-ն  ընտրողների հետ հանդիպումը սկսել է  Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից: Գեղամավանի ընտրողների հետ հանդիպման էին եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ողջունելով հավաքվածներին, նշել է,  որ քարոզարշավի առաջին հանգրվան ընտրել են Գեղամավանը, որովհետև իրենք ունեն առաջնահերթություններ` կապված հենց այս գյուղի հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված