Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա
Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջեւ սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով: Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, […]





































