01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը գնացեք ու ընտրեք (ֆոտո, տեսանյութ)

Չնայած անձրևին «Ելք» դաշինքն այսօր իր քարոզարշավը շարունակում էր: Այսօր դաշինքի ներկայացուցիչները քայլում ու իրենց բուկլետներն էին բաժանում Երևանի Կենտրոն վարչական համայնքում: Դիտեք տեսանյութը:

Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել.Հետք

Այսօր նշանակված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քիչ առաջ միջնորդել են այն հետաձգել: Նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:   «Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, […]

Մեծ Մանթաշում հարձակվել են «Ելք» դաշինքի թեկնածուի ընտրական շտաբի վրա (ֆոտո)

Մարտի 18-ին Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանը ահազանգ է ստացել, որ հարձակում են գործել Մեծ Մանթաշ համայնքում  (հասցե` 1-ին խճուղի, 42 տուն)  գործող իր ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։ Հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել։ Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ […]

Արտասահմանից եկել էին «Ծառուկյան» դաշինքին սատարելու

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ  Ծառուկյանը այսօր Աբովյան քաղաքում՝  ընտրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց՝ «Ծառուկյան» դաշինքին  սատարող օտարերկրյա  պատգամավորները կգնան Հայաստան-Թուրքիա սահման եւ կփորձեն բարձրացնել սահմանը բացելու հարցը:  «Իմ եւ մեր ժողովրդին եկել են օգնելու, աջակցելու Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչները, եվրոպական պառլամենտի պատգամավորներ, տարբեր երկրներից պատգամավորներ, Ամերիկայի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ավստրալիայից ներկայացուցիչ: Եկել են […]

Նոր մանրամասներ Դեղձուտի դանակահարությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 16-ին Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 16-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արարատի մարզի Դեղձուտ գյուղի սկզբնամասում համագյուղացի երիտասարդների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել նույն գյուղի բնակիչ […]

Կարող եք ապրիլը դարձնել ապրելու ամիս (տեսանյութ)

«Տարիներ շարունակ նպատակուղղված կերպով Հայաստանում սերմանվել է հուսալքության զգացում, և մարդկանց համոզվել է, որ իրենցից կախված ոչինչ չկա, որ ելք չկա, և որ քաղաքացին չի կարող ոչինչ փոխել»,-այսօր Կենտրոն վարչական համայնքում քարոզարշավի շրջանակներում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը: «Մենք արմատապես դեմ ենք այդ մոտեցմանը, և մենք եկել ենք ասելու, որ ելք կա՝ փակելու Հայաստանի անփառունակ […]

Քեյթ Միդլթոնի զգեստը հիացրել է բոլորին /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պաշտոնական այցով ժամանել են Ֆրանսիա։  Սա Քեյթի եւ Ուիլիամի առաջին պաշտոնական այցն է Փարիզ։ Ամուսիններին այստեղ դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ուղեկցել Ելիսեյան պալատ։   Երեկոյան ամուսինների պատվին ընթրիք է մատուցվել, որին մասնակցել է ֆրանսիական բարձր հասարակությունը՝ քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ եւ […]

Էրեբունիում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

Երեւանի Էրեբունի թաղամասում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 17 –ին՝ ժամը 18։10 –ին, շտապ օգնության ենթակայանից հաղորդում է ստացվել։ Հայտնել են, որ խումբը կանչով մեկնել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ մահացած է եղել 1974 թ. ծնված Գ.Ս.-ն։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված