01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` արյունոտ միջադեպ է գրանցվել Արարատի Դեղձուտ գյուղում: Ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը: Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին: […]

«Մարդն իր կյանքով բարձրացրեց ժողովրդի ոգին»

Բայց ախր ինչու այսպես ասել` Հաց բերողի մահը հերթական «հոգևոր կոտրվածքն» է մեր հասարակության մեջ: Կրկին նոր հիասթափությունների, նոր արտագաղթի պատճառ կարող է լինել»: ՄԱՐԴՆ իր կյանքով բարձրացրեց ժողովրդի ոգին, իր մահով ժողովրդի արթնացման նախադրյալներ է ստեղծում: Խոսենք ու խորհենք այդ նախադրյալները զարգացնելու, ժողովրդին այս ալիքի հիման վրա դեպի ինքնակազմակերպում տանելու մասին…

ՀԱԿ-ի պաստառը`Հանրապետական հիվանդանոցում (oրվա կադր)

«Ելք» դաշինքի անդամ Նարեկ Բաբայանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է այս լուսանկարն ու գրել. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, անվտանգություն և առաջընթաց Հանրապետական հիվանդանոց, հաշտեցման բաժանմունք»: Լուսանկարում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պաստառն է:

Հաց բերողի դիակի դատաբժշկական փորձաքննությանը կմասնակցի փաստաբան Տիգրան Եգորյանը

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը կմասնակցի  փաստաբան Տիգրան Եգորյանը:    Դատաբժշկական փորձաքննությունը նախատեսված  է այսօր ժամը 13:00-ին: Նշենք, որ Արթուր Սարգսյանի փաստաբաններ  Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանն ու Վահե Գրիգորյանը  միջնորդել էին, որ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժկական փորձաքննությանն անմիջապես մասնակից լինեն միջազգային անկախ դատաբժշկական փորձագետներ, իսկ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն եւ դրանցից նմուշներ վերցվեն […]

Կոնգրեսական Շիֆը առաջարկում է 40 միլիոն դոլարից ոչ պակաս օգնություն տրամադրել Հայաստանին /տեսանյութ/

«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին: Կոնգրեսականը անդրադառձել է Հայաստանին ու Ղարաբաղին […]

Վարչապետի հետ հանդիպմանը հիշեցին Սեյրան Օհանյանին

Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ մի կին ասաց, որ բարձրացնում է զինվորական թաղամասում ապրող բնակիչների հարցը, ում գրանցման խնդիրը չի լուծվում ոչ մի կերպ: «Մեր չափագրումներն արեց Սեյրան Օհայանը, եկավ զորամաս ու խոստացավ դա անել, բայց չի արվել»,-ասաց կինը: Վարչապետը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց խնդրի լուծումից ու նշեց, որ անտրամաբանական է, թե ինչու այդ […]

300 հոգուն պետք է վռնդել իշխանությունից. Ազատ Արշակյան

«300 հոգի թալանու են երեք միլիոն Հայաստանի քաղաքացիներին: Վերջ թալանին նշանակում է՝ վերջ թալանչիներին: Պետք է այդ 300 հոգուն վռնդել իշխանությունից: Կեցցե Հայաստանը ու դուք եք Հայաստանը»,-այսօր՝ մարտի 18-ին Վարդենիսում հրավիրված հանդիպման ժամանակ, ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարող, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Արշակյանը նշեց, որ ինքը պատգամավորության թեկնածու չէ, սակայն իր համար միակ վստահելի դաշինքը, […]

Մարզ գալու եք առանց թիկնապահների. քաղաքացին` վարչապետին

«Ես չպիտի երաշխավորեմ, դուք այդ շանսը պիտի տաք, եթե դուք այդ շանը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»,-այսօր Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչ երաշխիք կա, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում  հենց ինքն է շարունակելու ղեկավարել կառավարությունը: Ապա ներկա տղամարդկանցից մեկն ասաց, թե վարչապետը, որքանով նկատել են, […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված