11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք գիտենք՝ ինչ կանենք. անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր պատգամավոր ու դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորության թեկնածուներ  Ալեն Ալեն Սիմոնյանի ու Մանե Թանդիլյանի հետ միասին  քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոն համայնքում: Կասկադում՝ Թամանյանի արձանին  հարակից տարածքից  սկսվեց քայլարշավը: Իսկ երբ «Ելք»-ի անդամնեը քայլեցին առաջ, անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ «Ելք»-ի ներկայացուցիչներին և նշեց՝  դա թանգարան է, ուստի այդտեղ չի կարելի քարոզարշավ իրականացնել: […]

Փարիզի օդանավակայանում անհայտ անձը փորձել է խլել զինվորականի զենքը /վիդեո/

Փարիզի Օրլի օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է զինվորականների վրա եւ փորձել է խլել նրանցից մեկի զենքը։ Մեկ այլ զինվորական կրակ է բացել տղամարդու ուղղությամբ եւ սպանել նրան։  Օդանավակայանից բոլոր ուղեւորները տարհանվել են, մի քանի թռիչք հետաձգվել է, որպեսզի պարզեն, թե հանցագործը միայնակ է գործել, թե հանցակից է ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -զեկույց է հրապարակել Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միջանկյալ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը կատարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախորդ մի շարք խորհուրդները։ Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին: Նշվում է, որ նոր ընտրական օրենսգիրքը հաշվի է […]

Հունական հասարակական կազմակերպությունների միությունը կսատարի ՀՀԿ-ին

Այսօր մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հունական հասարակական կազմակերպությունների միության  հաշվետու ժողովը: Օրակարգում ներառված էր երկու հարց: Միության վարչությունը ընդունեց միության նախագահ Արկադի Խիտարովի 2016թ հաշվետվությունը: Երկրորդ հարցն էլ միության մասնակցությունն է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Հաշվի առնելով` Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետական կուսակցության երկարատև և արդյունավետ համագործակցությունը , ՀՀԿ-ի ներդրումը   2015թ մարտի […]

Կոմունիստների «գրոհը» Վերնիսաժում

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր՝ մարտի 18-ի  Վերնիսաժում իրենց նախընտրական ծրագրերն են  բաժանել: «Ձեզ հյուր ենք եկել»,- ասել է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Վերնիսաժում կոմունիստներին մեծ ոգեւորությամբ են ընդունել: Առևտրականները հիշել են սովետական տարիները, երբ աշխատանքի ու անապահովության  

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Ախուրյանի, Արթիկի, Մեղրու, Արագածի, Սևանի, Սիսիանի, Ապարանի, Մարտունու, Մարալիկի, Եղեգնաձորի, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արագածի ավտոճանապարհներին բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

Վանաձորում անչափահաս երեխա է կորել

Վանաձորում երեկ՝ մարտի 17-ին, 13-ամյա երեխա է կորել: 2003թ. ծնված Տիգրան Աղանյանը, մարտի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Վերջինիս հայտնաբերելու կամ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն իմանալու դեպքում խնդրվում է անհապաղ հայտնել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի կամ մոտակա բաժին: Տիգրան Աղանյանի հագին եղել է սև գույնի կտորից բաճկոն և շագանակագույն […]

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը

         ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը:       Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

«Մենք գլոբալ փոփոխությունների կողմնակից ենք»

Կոտայքի մարզում շարունակվում են ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի ամենօրյա հանդիպումներն ընտրողների հետ։ Մարտի 17-ին թեկնածուն հանդիպում է ունեցել Քաղսի համայնքում և Հրազդանի Միկրոշրջան թաղամասում։ Քաղսիում համայնքի բնակիչ Զեմֆիրա Ենոքյանը, իր խոսքում հակադարձելով այսօր խոստումներ տվող ընդդիմադիր ուժերին, հիշեցնում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք գտնվում էին ամենաբարձր պաշտոններում՝ նախարարական աթոռներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված