25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -զեկույց է հրապարակել Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միջանկյալ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը կատարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախորդ մի շարք խորհուրդները։

Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին:

Նշվում է, որ նոր ընտրական օրենսգիրքը հաշվի է առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհուրդները: Այն տրամադրում է ընտրողների կատարելագործված նույնականացման մեխանիզմ, ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ընտրական իշխանությունների անկախությունն ուժեղացնելու քայլեր, քաղաքացիական դիտորդների համար պարտադիր թեստի վերացում, և թեկնածուների ցուցակում կանանց համար մեծացված քվոտաներ: Փոփոխությունները նաև հստակեցնում են նախընտրական արշավին, արշավի բյուջեին, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող կարևոր դրույթներ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցում դրական է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը: Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ այն կարևոր քայլ կլինի ընտրակեղծարարությունների դեմ պայքարելու գործում: Սակայն միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնվում, որ հրապարակումը կարող է գաղտնազերծել ընտրողների անձնական տվյալները:

Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ զեկույցում ասվում է, որ պաշտոնական նախընտրական քարոզչությունը սկսվել է մարտի 5-ին։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի զրուցակիցների մեծ մասը մեղադրանքներ է հայտնել տարածված ընտրակաշառքի մասին։ Նաեւ տարածված տեսակետ կա, որ քարոզարշավի ժամանակ լինելու են ընտրողների վախեցնելու եւ նրանց վրա ճնշում գործադրելու դեպքեր»,- ասվում է զեկույցում։ 
Մտահոգություն է հայտնվում որոշ հեռուստաընկերությունների՝ բիզնես ու քաղաքական խմբերի կողմից ֆինանսավորվելու հանգամանքի հետ կապված: Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, համացանցի ազատությանը չկա միջամտություն։ 

«Ազատ համացանցը նպաստում է քաղաքական բազմակարծությանն ու քննադատությանը։ Մասնակիցներին առայսօր տրամադրվել է հավասար անվճար եթերային ժամանակ ու նրանք իրավունք ունեն հավասար պայմաններով գովազդային ժամանակ գնել»,- ասված է զեկույցում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ