01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ապրիլի երկուսին ընտրե՛ք Հանրապետական կուսակցությանը. Կարեն Կարապետյան

Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում  նախընտրական քարոզարշավի շրջանակում բերդեցիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց.  «Պարո՛ն Կարապետյան, մենք Ձեր աշխատանքը շատ ենք հավանում, ինչպե՞ս անենք, որ երկար աշխատենք Ձեզ հետ»:  Կարեն Կարապետյանը լակոնիկ պատասխան տվեց, ասելով՝  ապրիլի երկուսին ընտրեք Հանրապետական կուսակցությանը: Նշենք, որ Կարեն Կարապետյանը այսօր քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում:

Ինչ է փոխվել 2017-ի առաջին 2 ամիսներին

«Մեր թիմն այսօր հայտ է տվել ու ասում է՝ մենք շատ լավ գիտենք՝ որտեղ ենք, ինչ դժվարություններ, ինչ խնդիրներ ու առավելություններ ունենք, մենք գիտենք՝ ուր ենք ուզում հասնել, ինչ նպատակներ ենք դնում, և այդ նպատակները բավական հավակնոտ են ու իրատեսական են, մենք գիտենք՝ ուր պիտի հասնենք ու ումով պիտի հասնենք»,-այսօր Իջևանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց […]

Միայն ոչ Եռաբլուրում

Չգիտեմ որտեղ և ում մոտ է առաջացել Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը, բայց այն ինձ դուր չի գալիս։ Չէի ուզում խոսել դրա մասին, բայց նաև լռել չկարողացա։ Չնայած Արթուր Սարգսյանը իմ հերոսը չէ, այնուամենայնիվ, ես առանձնապես դեմ չէի լինի, եթե, օրինակ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն ուզեին տանել, կամ որևէ եկեղեցու բակում հուղարկավորեին […]

«Հայկական վերածնունդի» պատասխանը ՕՐՕ դաշինքին

ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի եւ անհատների  առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձեւաչափի մասին  արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում: Այդ մասին ասվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարության մեջ: ««Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը  Հայաստանում իշխանության որակի  եւ բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաեւ […]

Տատիկն ու Ծառուկյանը գրկախառնվեցին ու բարեկամաբար համբուրվեցին

Այսօր  Հրազդանում  նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ ընտրողների հետ հանդիպման ընթացքում,  բեմի  մոտ հրազդանցի ծեր կին էր կանգել եւ սպասում էր Ծառուկյանի ելույթի ավարտին: ԴԾառուկյանի թիկնապահները տատիկին թույլ չէին տալիս մոտենալ Ծառուկյանին: Երբ Ծառուկյանը նկատեց  տատիկին,     մոտեցավ  նրան,  ու բարձրացրեց բեմ: Այնուհետև տատիկն ու Ծառուկյանը գրկախառնվեցին ու համբուրվեցին:  Հանդիպման վերջում հրազդանցիները գեղանկար նվիրեցին Ծառուկյանին: Լուսանկարը՝ […]

Վաղն ասելու են՝ դե մեր ձեռն ի՞նչ կար որ. Վիգեն Սարգսյանը՝ մյուս ուժերից

Տավուշում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում Պաշտպանության նախարար, ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանն առաջին հերթին հանդիպել է  մարզի ազատամարտիկներին: Այս մասին հայտարարեց ինքը նախարարը Իջևանում հանդիպման ժամանակ՝ նշելով, որ կարծում է, որ առաջին հերթին պարտավոր է ծրագրեր ներկայացնել ու վստահություն ստանալ ազատամարտիկներից: «Ընտրությունը միշտ բարդ գործ է, բայց լավ է, որ կա ընտրություն, մարդ իր ընտրությանը […]

Երբ խոստումները դառնում են անիրատեսական…

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է՝ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում շատ են անիրատեսական խոստումները: Այս մասին վերջինս նշեց  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի մասին քննարկմանը։ «Ցավոք սրտի, բազմաթիվ են խոստումները,  որոնք անգամ տնտեսագետ չլինելով կարելի է գնահատել որպես անիրատեսական: Խոստումները հանրության մոտ ձևավորում են բացասական տրամադրություններ, առանց այդ էլ […]

Չենք խոստանում, որ ամեն ինչ միանգամից ու լավ է լինելու. Ա. Հովհաննիսյան

Տավուշի մարզկենտրոն Իջևանում ՀՀԿ-ը շարունակեց նախընտրական քարոզարշավը: Արդարադատության նախարար, ՀՀԿժի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք ծրագրեր կան այս մարզի հետ կապված ևս, առաջին  հերթին ձեռնամուխ են լինելու «Տավուշ» տեքստիլի՝ տարբեր տեղերում մասնաճյուղեր բացելուն, որն էլ հնարավորություն կտա ստեղծել մոտ 920 աշխատատեղ: Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ այս և մյուս բոլոր ծրագրերն էլ, որ […]

Հովիկ Աբրահամյանը՝ Հաց բերողի մահվան մասին

«Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում: Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության: Ցավակցում եմ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Աստված հոգին լուսավորի»: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված