«Հայկական վերածնունդի» պատասխանը ՕՐՕ դաշինքին

ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի եւ անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձեւաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում: Այդ մասին ասվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարության մեջ:
««Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը Հայաստանում իշխանության որակի եւ բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաեւ մեր նախընտրական կարգախոսն է` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»:
Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես եւ նախկինում, այժմ եւս հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որեւիցե ձեւաչափով, որեւիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական եւ լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության շուրջ կոալիցիա ձեւավորելու փաստն իրականություն դարձնելու համար:
Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա եւ հնարավոր կոալիցիայի մեր բանաձեւը»,- նշել են ՀՎԿ-ից: