14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Շատ լավ գիտակցում ենք, թե մեր գլուխն ինչի տակ ենք մտցնում»

«Եթե դուք ապրիլի 2-ին որոշեք ձայն տալ ՀՀԿ-ին, մենք վերաբերվելու ենք դրան որպես ձեր կողմից տրամադրված քվե ու շանս, որ ծառայենք մեր երկրին»,-Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ես ամպագորգոռ խոսքեր շատ քիչ եմ ասում, բայց մենք շատ լավ գիտակցում ենք, թե մեր գլուխն ինչի տակ ենք մտցնում, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր անձնական կյանքը կյանք չի, առավոտից երեկո այս բեռի տակ, սրա տակից պետք է դուրս գանք, և մենք շատ ենք ուզում, որ դուք մեզ այդ դուխը տաք, մենք մեր ներքին դուխն ունենք, բայց ուզում ենք թիկունքում զգալ այդ դուխը»,-հայտարարեց նա:

Վարչապետը նաև ասաց, որ Տավուշի մարզում էլ, ինչպես մյուս ընտրատարածքներում ունեն արժանի թեկնածուներ՝ առաջադրված տարածքային ցուակներով, ու այս թենածուները շատ համերաշխ են մտել պայքարի մեջ. «Հանկարծ իրար չխառնեք»,-կատակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ