Անտոնիու Գուտերեշը արժևորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում

Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: «Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, և, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր կարևոր առաքելության մեջ», – ասաց […]