10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. մայիսի 11-ին փականի անսարքության հետևանքով ժամը 04.00-ից դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի՝ Չարենցի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ալեք Մանուկյան, Երվանդ Քոչարի, Զավարյան, Քաջազնունի, Ռոստոմի, Կորի, Աղյուսագործների, Վրացյան, Շահինյան, Այգեստան 1-ից-7 փողոցների, Նար-Դոսի փող. 20-ից-150, Վարդանանաց փող. 28-ից-130, Քրիստափորի փող. 12-ից-160, Տիգրան Մեծի պող. […]

Շտապ օգնության մեքենաներ կստանանք Չինաստանից

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց ՀՀ-ի և Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև տեխնիկատնտեսական համաձայնագրի կնքման մասին որոշումը: Սրանով Չինաստանը Հայաստանին անհատույց կտրամադրի 200 շտապ օգնության մեքենաներ: «Դրանով մենք կկարողանանք ամբողջությամբ բավարարել հանրեպետությունում շտապ օգնության մեքենաների կարիքը»,-ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մեքենաները Հայաստանում լինելու են արդեն աշնանը:

Խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը նվազել է

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ամփոփեց կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները: «7 ամիսների գործունեության արդյունքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է նկատվել , մասնավորապես՝ 2016 թվականի հոկտմբերից 2017 ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է հարկային համաներում նախատեսվող օրենք: Հարկային […]

«Հատուկ հսկողություն ենք սահմանելու»

«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցրերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել»,-այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը և հաշվի առնելով վերոնշյալը՝ ղեկավարներին հանձնարարեց կառավարության նիստերի քննարկման ենթակա իրավական ակտերի նախագծերը կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրության սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ […]

Մայրաքաղաքում ծնվել է 361 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 361 երեխա՝ 178 տղա, 183 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35058 քաղաքացի:

Դրա անունը ընտրակաշառք է, այլ անուն չի կարելի տալ. «Ելք»-ին մեղադրում են /տեսանյութ/

«Չի կարելի կեղծ ընդդիմադիրների հետ միավորվել»,-  այսօր «Հենարան»  ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  «ԵԼՔ» դաշինքի անդամ Նարեկ Բաբայանը։ Վերջինս շեշտեց՝  Երևանի ավագանու ընտրությունների պարագայում  ընդդիմադիր երկու ուժերը միմյանց չեն խանգարում, քանի որ արդեն իսկ պարզ է, որ երկուսն էլ տեղ են ունենալու ավագանիում։ Բանախոսը նշեց՝  ընտրությունից հետո ընտրողներին 15000 դրամ տալու խոստման նպատակը ընտրակաշառք […]

Ավտովթար Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru» մակնիշի 35 GA 049 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Կ. Ա.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: […]

Ունեցանք տասը զոհ, երեքն էլ գերեվարվեցին ու սպանվեցին» /տեսանյութ/

«1991 թվականի մայիսի 2-ին մեր ջոկատը` «Աֆղանցիների» ջոկատը, Իջևանում էր: Մայիսի երկուսին մենք մի հետքաքրքիր օպերացիա կազմակերպեցինք և մեծաքանակ ռազմամթերք գերեվարեցինք, որը մեծ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրման գործում»,-Henarn.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն (Հարութ) Սիմոնյանը: Ազատամարտիկը նշեց, որ իր ջոկատին հանգստանալու համար Վազգեն Սարգսյանը մի քանի օրով տուն էր ուղարկել.«Նոր էի հասել Զովունի, երբ հորեղբորս տղան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված