16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հատուկ հսկողություն ենք սահմանելու»

«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցրերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել»,-այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը և հաշվի առնելով վերոնշյալը՝ ղեկավարներին հանձնարարեց կառավարության նիստերի քննարկման ենթակա իրավական ակտերի նախագծերը կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրության սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և պատշաճ մակարդակով, իսկ դրանք լրամշակելու հանձնարարական ստանալու դեպքում խստորեն պահպանել տրված ժամկետը:

«Երկու պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակայություն»,-ասաց նա և Դավիթ Հարությունյանին հանձնարարեց իրականացնել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իր տված հանձնարարականների կատարողականի հսկողությունը:

«Վաղը ամբողջ նյութը կուղարկենք, հանձնարարականների կատարման որակի վերաբերյալ կներկայացնենք խոշոր ծրագրերի ցանկը, որի նկատմամբ հատուկ հսկողություն ենք սահմանելու»,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ