09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական խնձորների գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս ձերբակալվել են: Նախաքննությունը […]

Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ […]

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի տեքստը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, […]

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քիչ առաջ կոալիցիոն հուշագիր ստորագրեցին: Այս մասին ստորագրումից հետո տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այս անվանումը բխում է մեր Սահմանադրությունից և Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքից»,-ասաց ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը:  ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Երեք հիմնարար արժեքներ են […]

Անկարան քննադատել է Բեռլինին՝ գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելու համար

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը` գյուլենական շարժման հետ կապ ունեցող նախկին թուրք զինվորականներին այդ երկրում ապաստան տրամադրելու որոշման համար: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան ապաստան է տրամադրել այդ զինվորականներին՝ չնայած այն հանգամանքին, որ գյուլենականների հետ նրանց կապվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան: Նշվում է, որ […]

Պաշտպանը լրագրողի հայտարարության հիման վրա սկսել է քննարկման ընթացակարգ

«Սիվիլնեթ»կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողներըխուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքովնախատեսված որոշումը: Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից:  

Երևանաբնակ թալիշեցիները` Տարոնին /տեսանյութ/

«Մայիսի 14-ին կայանալու է ամենայն հայոց մայրաքաղաքի` քաղաքապետի ընտրությունները: Ի զարմանս ինձ այդ ընտրություններին մասնակցում է մեկ քաղաքական ուժ, որը իրոք ուժ է, և երկու թույլ ու նորաստեղծ կուսակցություններ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թալիշեցի Վովա Բաբուրյանը: Բաբուրյանը ընդգծեց, որ Երևանում բնակվող թալիշեցիները իրենց ձայնը տալու են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Նա Երևանը աստիճանաբար դարձնում է […]

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ

2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքերի տարածություններով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանն ստացել է […]

Կան հայտնաբերված բազմաթիվ թերություններ. ՊԵԿ-ը` «ՍԱՍ»-ից

«Կոռուպցիոն երևույթներ եղել են, կան ու լինելու են բոլոր հասարակարգերում: Բայց ամեն ինչ անելու եմ, որ մինիմալի հասցնեմ նման երևույթը: Ամեն ինչ անելու ենք, որ նման երևույթները չկրկնվեն: Եթե հիմա ասեմ, որ մինիմալի ենք հասցնելու դրանա, ծիծաղելի կլինի, բայց հետևողական պայքար եմ մղելու կոռուպցիոն երևույթների դեմ»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված