09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բայց մենք չենք հուսահատվում, եկել ենք փրկելու. Սասուն Միքայելյան

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ելույթում նախ նշեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ից խոստումներ են եղել, իրենց մարդկանց խորհրդարան, քաղաքապետարան մտցրել, սակայն հետո դրանք չեն կատարվել: «Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ […]

Հայաստանում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն, Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով:

«Մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, ձյուն գա, գնացեք ընտրության»

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Ելք» դաշինքի հրավիրած ամփոփիչ հավաքը: «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններում շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց մարդկանց բակերում ջերմ ընդունելության համար: «Այն էներգետիկան, որ տեսնում ենք յուրաքանչյուր բակում, ամեն անգամ ջախջախում է ցանկացած ադիբեկյանական հարցում, որը հայտնի հայկական սոցիոլոգիայի հետևանք է»,-ասաց նա, ապա հավելեց. «Ելք դաշինքով ՀՀ-ում ստեղծվել են փոփոխություններ, և […]

Տարոնը մերն է. Ղարաբաղյան պատերազմի վետերաններ/տեսանյութ/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-ը մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում կսատարի ՀՀԿ-ին: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ղարաբաղյան պատերազմի վետերան, բժշկուհի Ալլա Նիկողոսյանը: «Տարոն Մարգարյանը կանգնած է մեր կողքին, սատարում է մեր տղաներին, խոցելի խավին, որոնց թվում նաև մեր հերոս տղաներն են»,-ասաց Ալլա Նիկողոսյանը: Մանրամասները` տեսանյութում:

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը կչափի «Սելտայի» հետ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն»  իր հարկի տակ կընդունի  Վիգոյի «Սելտային»: Հիշեցնենք՝ նախորդ խաղում մանչեսթերցիները «Սելտային» հաղթել են  նվազագույն հաշվով: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում  «Մանչեսթեր Յունայթեդն»,  որի հաղթանակը գնահատում է 1.57 գործակցով: Իսպանացիների հաղթանակի գործակիցը 6.00 է, իսկ ոչ ոքին՝ 4.00: Վերոնշյալ հանդիպումը  կմեկնարկի Մանչեսթերում, այսօր՝ Երեւանի ժամանակով 23։05-ին: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը  կնվաճի […]

Պոլսահայ լրագրողը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ շքանշանով

Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր, լրագրող Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանի:  «Ակօս»-ը  տեղեկացնում է, որ Էստուկյանն իր շքանշանը կստանա մայիսի 26-ին նախագահական նստավայրում: Նշվում է, որ գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչների պարգևատրման ամենամյա արարողությանը բացի ՀՀ նախագահից մասնակցում են կառավարության անդամները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավաները […]

Դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված