21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բայց մենք չենք հուսահատվում, եկել ենք փրկելու. Սասուն Միքայելյան

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ելույթում նախ նշեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ից խոստումներ են եղել, իրենց մարդկանց խորհրդարան, քաղաքապետարան մտցրել, սակայն հետո դրանք չեն կատարվել: «Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ մեզ տվել եք, ասել ենք՝ կպահենք ու պահել ենք: Այսօր մենք չենք հուսհատվել, մարդկանց ասում եմ՝ ում եք ընտրել, փոշմանել են, ազնիվ ասում են: Դուք պիտի փնտրեք:

Պատկերացրեք, որ Նոր կյանքում հաղթանակ տարանք, իշխանությունը ցայտոնտի մեր էր ընկեր, բա որ Երևանում հաղթանակ տանենք, ինչ ցայտնոտի մեջ կընկնեն»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը հորդորեց ընտրողներին տեր կանգնել իրենց իրավունքին, լսել իրենց խղճի ձայնը: «Որովհետև մենք գիտակցաբար գնում ենք, որ այս վիճակից դուրս բերենք, զորավիգ եղե՛ք: Եթե մեզ ավելի շատ ձայն տային, մենք ավելի մեծ թիմով մտնեինք Ազգային ժողով, ավելի շատ գործ կանեինք: Բայց մենք չենք հուսահատվում, հիմա մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին:

Քիչ առաջ ինձ ասում են՝ ասում են՝ դուք իշխանության պրոյեկտն եք, ասում եմ՝ ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իշխանության պրոյեկտ լինել կամ մեզնից որևէ մեկը: Դուք եթե ուզում, որ այս երկրում բան փոխվի, իշխանություն փոխվի, պիտի ձայն տաք: Այդ ջարդել-փշրելն անցել է: Հերիք է՝ խաբվեք»,-նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ միակ ընդդիմադիր ուժը, որ կա 6-րդ գումարման խորհրդարանում, «Ելքն» է: «Մենք մոր կաթ ենք կերել, ազատամարտով անցել ենք, այսօր էլ եկել ենք, որ ձեզ փրկենք, ուրիշ բան չենք ասում, հեծանիվ չենք հորինում»:

Ս. Միքայելյանն ասաց, որ իրենք վստահված անձինք էլ ընտրատեղամասերում պահելու են «Ելքի» ձայները: «Եթե Երևանում հաղթանակ տանենք, պատկերացրեք՝ իշխանությունը չկա, հավաքարարը թողել ու փախել է հայդա Փարիզ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ