09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո: Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, […]

Նախարարության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու և անասնաբուժական վկայական կեղծելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ հիշյալ տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Հակոբ Հակոբյանը, պատասխանատու լինելով Արարատի մարզի տարածքում անասնաբուժության բնագավառի պետական վերահսկողության համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառքի դիմաց, Արարատ գյուղի […]

Կցրտի

Մայիսի 12-ին և 14-ին, 15-ին շրջանների զգալի մասում, 16-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև […]

Ալիեւը վտանգավոր խաղ է սկսում իսլամիստների հաշվին. Իրավունք

Հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցույց տվեց, որ անիմաստ է ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթացի սպասել, եթե, իհարկե, այդ առաջընթացը միայն իրենից կախված լիներ: Համենայնդեպս այն, որ Ալիեւը շարունակում է  հրապարակավ ադրբեջանական եւ հայերի կողմից օկուպացված  համարել ոչ միայն Արցախի, այլ՛ Հայաստանի տարածքները, ասվածի հերթական վկայությունն է: Այսպես, «OIC Journal»-ը հրապարակել Է Ալիեփ հեղինակային հոդվածը, […]

Նոր պաշտոն Սերժ Սարգսյանի համար. Իրատես

Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ և, ըստ էության, պետության ղեկավար։ ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ […]

Ինքնասպանության փորձ

Մայիսի 12-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:  Տեղազննման արդյունքում կասակածելի պահվածքով քաղաքացի չի հայտանբերվել:

Իրավիճակը սրվում է. Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) և հաստոցավոր […]

Պատգամավորի որդին այնպես է ծեծել, որ երիտասարդը կուրացման շեմին է. Ժողովուրդ

Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել։ Թերթի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին։ Ավելին՝ թերթին հայտնի դարձավ որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված