09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այսօր ժամը 22:00-ին Նիկոլ Փաշինյանը կսպասի Տարոն Մարգարյանին

«Ես հիշեցնում եմ, որ այսօր ժամը 22:00-ին պահանջում եմ, որ ՀԸ հրավիրի բանավեճ և ես սպասելու եմ Տարոն Մարգարյանին հրապարակային բանավեճի: ՀԸ շատ լավ տեխնիկական հնարավորություններ ունի, կարծում եմ, որ պատրաստ կլինեն: Քաղաքապետի թեկնածուների ֆորմատով պիտի լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե Զարուհի Փոստանջյանին էլ է սպասում, նա դրական […]

2013-2017թթ. Երևանում հարմարավետ և մատչելի միջավայրի ստեղծման ուղղված աշխատանքների ցուցանիշները

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2017թթ. մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:  Այս անգամ ներկայացնում ենք քաղաքային հարմարավետ և գրավիչ միջավայր ստեղծելուն ուղղված աշխատանքների ցուցանիշները, քանի որ քաղաքային միջավայրը ուղղակի ներգործություն է ունենում մարդկանց կյանքի վրա: Այս համատեքստում […]

Մայիսի 16-ին Սպիտակ տանը կկայանա Թրամփի ու Էրդողանի հանդիպումը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկու նախագահների առանձնազրույցից հետո նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ կկազմակերպվեն: Ավելի ուշ Թրամփը և Էրդողանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը պատրաստվում է արտահայտել իր տեսակետը՝ Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին […]

Սրանից ավելի մեծ վնաս չկա. Բախշյանը` վարչապետի ծրագրից

«Ինձ համար ուղղակի անհասկանալի է դպրոցների օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այդ սևեռուն գաղափարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը խոսելով վարչապետի` օպտիմալացման ծրագրից: «Երևանում օպտիմալացրեք, որտեղ մարզերից ժողովուրդը լցվել է, իսկ երեխաների թիվը չի պակասում, բայց մարզերը դատարկվում են, և այս դեպքում վարչապետի հանձնարարությունը չափազանց մտահոգիչ է»,-նկատեց նա: Անահիտ Բախշյանն […]

Լիտվացի տնտեսագետները Հայաստանը դիտարկում են որպես ԵԱՏՄ շուկա մտնելու լավագույն հարթակ

«Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է»,- «Մրցունակություն» համաժողովում Լիտվայի առևտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում նշել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության և Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը: Լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ: «Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է […]

72,3%-ը` Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին, 4,7 %-ը` Զարուհի Փոստանջյանին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն անցկացրել է հարցումներ 1074 քաղաքացու շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցումների արդյունքները: Հարցվածների 72,3%-ն ասել է, որ ընտրելու է Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին և 4,7 %-ը Զարուհի Փոստանջյանին: Հարցվածների 56,1%-ը […]

Ո՞վ կհաղթի Երևանի ավագանու ընտրություններում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանն ու Փոստանջյանը չէին կարող մեծ հավականություններ ունենալ: «Ամենամեծ հաջողությունն ունի նա, ով հարում է ամենահզոր քաղաքական ուժին ու խոստանում է, որ զարգացումը կլինի հանդարտ, առանց ցնցումների. ընտրողներն էլ կարծում են՝  փորձված թանն անփորձ մածնից լավ է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: […]

Եթե այս հերթականությունը խախտենք, ոչ մի բան չի ստացվի

Քրիստոսը մեզ սովորեցրեց նախ փնտրել Աստծո Արքայությունը: Մի զարմացեք սրա վրա: Եթե դուք ծնող եք, մի՞թե ամեն ծնող չի ուզում, որ իր երեխաները միշտ իր մոտ լինեն: Աստված էլ այդպես է ուզում: Եվ Իր Արքայությունը երկնքում է, այս երկրի վրա չէ: «Հայր Մերի» մեջ էլ ասում ենք «Թող գա քո արքայությունը»: Տերը հորդորեց նախ խնդրել […]

«Ելքը» դիմելու է ԿԸՀ` չեղարկելու ՀՀԿ-ի մասնակցությունը

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանն ու քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձան երեկ տեղի ունեցած դեպքերին, երբ, իրենց խոսքով, պարզել են, որ ՀՀԿ-ի շտաբից ընտրակաշառք են բաժանում: Փաշինյանը հայտարարեց, որ այն ժամանակ, երբ իրենք գտնվել են ՀՀԿ-ի շտաբներից մեկի մոտ, որ գտնվում է Մալաթիա-Սեբաստիայում, իրենց վստահված անձի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված