26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:

Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերի, որոնցից վերջինը կգնահատվի ժյուրիի անդամների կողմից:

Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ