21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, ձյուն գա, գնացեք ընտրության»

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Ելք» դաշինքի հրավիրած ամփոփիչ հավաքը: «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններում շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց մարդկանց բակերում ջերմ ընդունելության համար: «Այն էներգետիկան, որ տեսնում ենք յուրաքանչյուր բակում, ամեն անգամ ջախջախում է ցանկացած ադիբեկյանական հարցում, որը հայտնի հայկական սոցիոլոգիայի հետևանք է»,-ասաց նա, ապա հավելեց.

«Ելք դաշինքով ՀՀ-ում ստեղծվել են փոփոխություններ, և կա հնարավորություն գնալու ավելի արագ փոփոխություններ: Որքան մեր ուղերձները տեղ հասան, այդքան փոփոխությունները ստեղծված են: Չպետք է թույլ տալ, որ ՀՀԿ-ն իր ադմինիստրատիվ ռեսուրսը գործի դնի և Երևանում վերարտադրվի, դա չպետք է թույլ տանք:

Խնդրում եմ մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, գնացեք, եթե անգամ անդադար անձրև գա, գնացեք, անգամ եթե ձյուն գա, եթե անգամ ձեզ տեղ են հրավիրել, գնացեք ընտրեք, նոր գանցեք»,-հորդորեց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ