Այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա, կա մեկ բացառություն. Աղվան Վարդանյան
«Այս կոալիցիոն հուշագրի էական տարբերությունը նախորդից կտեսնեք նաև հրապարակվելիք լուսանկարներում, որտեղ ներկա էին տարբեր վարչապետներ: Սա կարծում եմ շատ էական է», – ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Աղվան Վարդանյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց, որ սկզբունքային քաղաքական տարբերություններ կան կոալիցիոն նախորդ համաձայնագրի և ներկայիս կոալիցիոն հուշագրի միջև:
«Նախորդը նախընտրական էր, իր գործածության մեջ ժամկետային չգրված սահմանափակում ուներ, և հեռանկարը կախված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», – ասաց Աշոտյանը` ընդգծելով, որ կոալիցիոն նոր հուշագիրը նախատեսում է ընդհանուր պատասխանատվություն: