14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այն երկրներում, որտեղ որ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսվարողին»

  Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում.  այս մասին  կառավարության նիստից հետո ՝  լրագրողների հետ զրուցի ընթացքում նշեց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «2008 թվականից, երբ որ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի: Այն երկրներում, որտեղ […]

«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում` ՀՀ-ին»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի՝ Հայաստան այցին: «Ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, երեկ նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, որտեղ եղել են բավականին մեծ թվով պաշտոնական անձիք: Ընդհանուր առմամբ, բնական է, որ Հայաստանի և […]

Դատավորը կրկին մերժեց. դահլիճ կբերվեն բոլոր ամբաստանյալները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստի ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Նշենք, որ  Հարություն Բաղդասարյանը, Գրիշա Բալասանյանը, Հայարփի Սարգսյանը և Հրանտ Գևորգյանը միացել էին պաշտպան՝ Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը: Դատական նիստերի դահլիճ բերվեց Վարդգես Գևորգյանը և […]

Հայաստանն ու Ամերիկան զարգացնելու են տնտեսական գործընկերությունը /տեսանյութ/

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել:

«Գյումրին մեր տունն է, օր էդպես վերաբերվինք վարչապետի ծրագիրն էլ հաջող ընթացքով կերթա» /տեսանյութ/

   Մի քանի ամիս է Գյումրիում սկսվել են Կումայրի արգելոց թանգարանի տարածքում Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքները:  Վարչապետի  որոշմամբ Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար, սկսվեց պատմական միջուկի վերականգնման աշխատանքները: Հենց այս փողոցում կարելի գտնել պատմական տարբեր շինություններ, բայց պատմական  տեսքը  ճիշտ ներկայացնելու համար,  փոխվեց ու բարելավվեց ողջ կոմունիկացիոն ցանցը: Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում ամբողջովին […]

Երկիրը կանգնեցնում եք ՄԻԵԴ-ի առաջ. փաստաբանը՝ դատավորին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց: Պաշտպաններ՝ Հարություն Բաղդասարյանը, Գրիշա Բալասանյանը, Հայարփի Սարգսյանը և Հրանտ Գևորգյանը միացան պաշտպան՝ Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը: «Հարգելի դատարան, եթե չհրաժավեք ու չհեռանաք Ձեր այդ պահվածքով երկիրը կկանգնեցնեք Եվրոպական դատարանի առաջ»,-նկատեց Հրանտ Գևորգյանը: Դատավորը գնաց […]

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն

ՀՀ արտաքն գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատությանը՝ նշեց՝  պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար: «Ընդամենը մի բան կարող եմ նշել. Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, և հենց գողին է […]

Հուլիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարիեն Դանիելյանը և գրականագետ Ազատ Եղիազարյանը:   ԹԵՄԱ՝ ռուսաց լեզվի և այբուբենի կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանում. մայրենի լեզուն օտարանալու սպառնալիքները:     Հուլիսի 28՝-ին ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ […]

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսին

  2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար: Եվս 5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված