Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը, որի ընթացքում քննարկվել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից հեռացված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ստորագրության իրավունքից զրկելու հարցը: Ժողովից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Ըստ «Ակօս» […]