14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարեւորվել է Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը

Հուլիսի 26-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ավարտելով իր հրաժեշտի հանդիպումների շարքը, հանդիպում ունեցավ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ:

Հանդիպմանը դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Օտտավայի քաղաքապետին տարիներ շարունակ ՀՀ դեսպանության հետ ունեցած ակտիվ համագործակցության համար: ՀՀ դեսպանը մասնավորապես ընդգծեց Օտտավայի քաղաքապետի աջակցության կարևորությունը հունիսի 9-ին Օտտավայում հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացած կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման գործում:

Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին` Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

Զրույցի ընթացքում առաձնահատուկ կարևորվեց տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը: Այդ առնչությամբ դեսպան Եգանյանը նշեց, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Արմեն Եգանյանն ու Ջիմ Վաթսոնն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ